• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին

15:22, 10 Հուլիս 2026
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն և հանդիպումներ ունեցել տեղի իշխանություններ հետ: Յըլմազին ուղեկցում են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ինչպես նաև գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։

Այցի շրջանակներում կողմերի միջև նախատեսվում է ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Բայրաքթարն ավելի վաղ հայտնել էր, որ Անթալիայի Ալանիա շրջանից ձգվող խողովակաշարն ունենալու է 97 կմ երկարություն։

«Մեր նպատակն է այս տարվա ընթացքում ավարտել ինժեներական նախագծումը, իսկ 2028-ին արդեն կյանքի կոչել այս խողովակաշարի նախագիծը»,- նշել է թուրք նախարարը։

Բայրաքթարը նաև հավելել է, որ ապագայում Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման դեպքում, այս նույն խողովակաշարով հնարավոր կլինի գազ մատակարարել նաև հակառակ ուղղությամբ՝ Կիպրոսից դեպի Թուրքիա։

Աղբյուր՝ Acik Gazete

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը

10.07.2026

Վանդալիզմն իրականացրած անձը կալանավորվել է 48 ժամը չլրացած։

Hürriyet. Թուրքիան իր S-400-ները վաճառում է 3-րդ երկրի

10.07.2026

2017-ին Անկարան հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ստորագրել է S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պայմանագիր։

Թուրքիան առոչինչ է համարում Կիպրոսի վերաբերյալ ԵԽ-ի բանաձևը

10.07.2026

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ դրանում իրենց զինուժին ուղղված անհեթեթ պնդումներ կան:

66

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır