Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արգործնախարար Բադր Աբդել Աթիի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը և երկկողմ հարաբերությունները։
Արտգործնախարարները քննարկել են Սուդանում և Լիբիայում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ ընդգծելով Սուդանի միասնության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը, ինչպես նաև Լիբիայում քաղաքական գործընթացին աջակցելու համար տարածաշրջանային և միջազգային ջանքերը միավորելու անհրաժեշտությունը։
Բացի այդ կողմերն անդրադարձել են երկկողմ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։
Աղբյուր՝ SANA




