• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ինչու՞ էր կարևոր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայի համար. ի՞նչ շահեց Անկարան

12:01, 13 Հուլիս 2026
- Գլխավոր, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հուլիսի 7-ից 8-ը Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որին ներկա գտնվեցին դաշինքի անդամ 32 երկրների և կառավարությունների ղեկավարները։ Նման գագաթնաժողովները պարբերաբար անցկացվում են ՆԱՏՕ-ի անդամ պետություններում՝ ըստ դաշինքի ընդունած որոշումների։ 2026-ին հյուրընկալող երկիրը Թուրքիան էր։ Դա թվով 2-րդ գագաթնաժողովն էր, որը տեղի էր ունենում Թուրքիայում։ Առաջինը եղել էր 2004-ի հունիսի 28-29-ը՝ Ստամբուլում։ 

Անկարայում հրավիրված հիշյալ գագաթնաժողովին մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և դաշինքի անդամ մյուս երկրների ղեկավարները։ 

Օրակարագային հարցերի թվում եղել են ռուս-ուկրաինական պատերազմը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Եվրոպայի անվտանգային ճարտարապետությունը, ռազմարդյունաբերության ոլորտին և ռազմական ծախսերի ավելացմանն առնչվող հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը և կիբերանվտանգությունը։ Գագաթնաժողովում քննարկվել է դաշնակիցների նպատակները՝ մասնավորապես ռազմական ծախսերը հասցնել իրենց համախառն ներքին արդյունքի 5%-ին ու խրախուսել Եվրոպային ավելացնել ռազմական արտադրությունը։

Փորձագիտական շրջանակներում ՆԱՏՕ-ի զարգացման ընթացքը պայմանականորեն բաժանվում է 3 փուլի, որոնք հաճախ բնութագրվում են որպես «ՆԱՏՕ 1.0», «ՆԱՏՕ 2.0» և «ՆԱՏՕ 3.0» հայեցակարգեր։ Առաջին փուլն ընդգրկում է Սառը պատերազմի տարիները, երբ դաշինքի հիմնական առաքելությունը Խորհրդային Միության զսպումն էր։

Երկրորդ փուլը սկսվեց Սառը պատերազմի ավարտից հետո և բնորոշվեց ճգնաժամերի կառավարման, խաղաղապահ առաքելությունների և ահաբեկչության դեմ պայքարի վրա կենտրոնացմամբ։ Իսկ երրորդ փուլը ձևավորվում է վերջին տասնամյակում՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրման, ռուս-ուկրաինական պատերազմի, կիբեր և հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաև Չինաստանի աճող ազդեցության պայմաններում։ Այս վերջին փուլը հաճախ անվանվում է նաև «դաշինքի նոր դարաշրջան»: Բազմիցս նշվել է, որ նախորդ գագաթնաժողովներում ընդունված որոշումների գործնական իրագործումն այս հանդիպման առանցքային ակնկալիքներից է։ 

Ինչու՞ էր կարևոր գագաթնաժողովը Թուրքիայի համար

Դաշինքի անդամ դառնալուց ի վեր (1952թ.) Թուրքիան հիմնականում դիտարկվել է որպես եզրային երկիր։ Վերջին տասնամյակում Թուրքիայի միջազգային դերն ու կշիռը զգալիորեն մեծացել ու «կամրջող երկրից» վերածվել է «առանցքային» երկրի, որը միջնորդական դեր է ստանձնում տարբեր հակամարտությունների լուծման գործում։ Թուրքիայի նպատակն է ամրապնդել դիրքերը որպես դաշինքի անփոխարինելի դերակատարներից մեկը ու լինել դաշինքում հիմնական որոշում կայացողներից մեկը։ 

Գագաթնաժողովի ընթացքում թերևս Անկարայի համար ամենակարևոր ու ամենաքննարկվող հարցերի թվում է եղել, թե արդյոք Թուրքիան կվերադառնա «F-35» կործանիչների ծրագրին, թե էլի կմնա սպասման գոտում։ Հիշեցնենք, որ Թուրքիան հեռացվել էր «F-35» ծրագրից «2019-ին՝ ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար։ 

Թրամփը գագաթնաժողովի շրջանակում հայտնեց, որ պատրաստ է քննարկել Թուրքիայի վերադարձը «F-35» ծրագրին ու չեղարկելու է Թուրքիայի դեմ սահմանված «CAATSA» պատժամիջոցները, ասելով՝ «Մենք չենք ուզում պատժամիջոցներ կիրառել ընկերների նկատմամբ։ 

Բայց ավելի վաղ Թրամփի արած հայտարարություններից կարելի էր ենթադրել, որ այս անգամ Թուրքիայի համար կանաչ լույս կվառվի։ Նա հայտարարել էր, որ կանի մի բան, որը կուրախացնի Էրդողանին։ Իսկ դեռևս 2025-ի դեկտեմբերին Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքն էր հայտնել, որ Թրամփի և Էրդողանի դրական հարաբերություններն ապահովել են արդյունավետ քննարկումների հնարավորություն՝«F-35» կործանիչների մատակարարման վերաբերյալ: 

Փաստացի գագաթնաժողովը կարևոր էր նրանով, որ հենց Անկարայում Թրամփը հայտարարեց այդքան սպասված ու կարևոր լուրի մասին։ Ծրագրին վերադարձը կնշանակի ոչ միայն ռազմական կարողությունների աճ, այլ նաև ՆԱՏՕ-ում Անկարայի ռազմավարական դիրքի ամրապնդում ինչին ևս ձգտում է Թուրքիան։ 

Հետևաբար, Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում դառնում է ավելի կարևոր դերակատար՝ ռազմարդյունաբերության, ռազմական կարողությունների և ռազմավարական դիրքի շնորհիվ: Թուրքիան կարող է դիտարկվել ոչ միայն որպես ՆԱՏՕ-ի ապագա անվտանգության ճարտարապետության անդամ պետություն, այլև որպես տարածաշրջանային տերություն, որը կարող է ազդել դաշինքի ռազմավարական կողմնորոշումների վրա։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի մեկ այլ ակնկալիքն էր ներառվել եվրոպական անվտանգության և զսպման համար մշակվող մեխանիզմներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը փորձում է ցուցադրել Թուրքիայի կենտրոնական ուժը դաշինքի շրջանակներում, և որ Թուրքիայի հետ համագործակցությունը կարևոր է ինչպես եվրոպական, այնպես էլ տրանսատլանտյան անվտանգության համար։ Դա Թուրքիային հնարավորություն կտա սերտացնել հարաբերությունները Եվրոպական երկրների (ԵՄ) հետ, ինչն էլ մոտ ապագայում ճանապարհ կհարթի ԵՄ անդամակցության համար։

Այսպիսով, Անկարայի գագաթնաժողովը Թուրքիայի համար հերթական միջազգային միջոցառում չէր։ Այն իրապես դարձավ հնարավորություն՝ վերահաստատելու Թուրքիայի ռազմավարական նշանակությունը ՆԱՏՕ-ի համար, առաջ մղելու ռազմարդյունաբերության և «F-35» ծրագրի շուրջ իր շահերը, ինչպես նաև ընդգծելու, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունն առանց Թուրքիայի մասնակցության, Անկարայի համոզմամբ, չի կարող լիարժեք լինել։ 

Հեղինակ՝ Անի Գալստյան
Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հունաստանի վարչապետի կյանքը Թուրքիա՞ն է փրկել

13.07.2026

Ըստ թուրք զինվորականի՝ Միցոտակիսների ընտանիքը Թուրքիայի հանդեպ «պատմական երախտագիտության պարտք» ունի։

Ստամբուլի տեսարժան վայրերից մեկում նշվել է վարդավառը

13.07.2026

Այն մեծ շուքով նշվել է կղզու հայ համայնքի, ինչպես նաև այցելուների կողմից։

Թուրքիան 30 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելա

13.07.2026

Հունիսի 24-ին Վենեսուելայում 7․2 և 7․5 մագնիտուդ ուժգնությամբ 2 խոշոր երկրաշարժ էր տեղի ունեցել։

Next Post

Հունաստանի վարչապետի կյանքը Թուրքիա՞ն է փրկել

67

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır