• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
13 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին

15:11, 13 Հուլիս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դաշնակից երկրների ղեկավարներին նվերներ է տվել, որոնք էլ հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և մի շարք այլ երկրների ղեկավարներ, բացելով իրենց տրված շքեղ փայտե տուփերը, դրանում հայտնաբերել են կինոաշխարհից հայտնի «Կեղտոտ Հարրի»-ի (Dirty Harry) կերպարի կողմից օգտագործվող «.357 Magnum» ատրճանակի թուրքական տարբերակը։

Նվերը լուրջ խուճապ է առաջացրել հատկապես Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի անվտանգության աշխատակիցների շրջանում, ովքեր Բրյուսելի օդանավակայանում թղթե տոպրակի մեջ նկատել են քրոմապատ զենքի տուփը։

Առավել մեծ իրարանցում է առաջացրել այն փաստը, որ տուփի մեջ եղել է նաև 6 մարտական փամփուշտ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել պետության ղեկավարների ինքնաթիռներում ապահովվող անվտանգության պայմանների տեսանկյունից։ Արդյունքում, որոշ պատվիրակություններ չեն կարողացել զենքը տանել իրենց երկիր, իսկ ոմանք էլ այն թողել են Անկարայում։

Էրդողանի նվիրած «Gümüşay .357 Magnum»-ը Թուրքիայի պետական «MKE» ռազմարդյունաբերական ընկերության արտադրանքն է, որի վրա փորագրված են եղել առաջնորդների անունները, Թուրքիայի դրոշն ու ՆԱՏՕ-ի խորհրդանիշը։ Զենքից բացի, Էրդողանը առաջնորդներին է հանձնել նաև իր անգլերեն կենսագրական գիրքը՝ «The Politics of Courage: Erdoğan and the Rise of Türkiye» (Համարձակության քաղաքականություն. Էրդողանը և Թուրքիայի վերելքը), թանաքամանով գրիչ և անձնական նամակ։

Փորձագետները նշում են, որ սա Թուրքիայի կողմից հստակ մարքեթինգային և ռազմավարական քայլ է եղել, քանի որ վերջին տարիներին Անկարան դարձել է աշխարհում թեթև հրաձգային զենքի 3-րդ խոշորագույն արտահանողը և ձգտում է էլ ավելի ընդլայնել իր ռազմարդյունաբերական ներուժը։ Թեև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաստատել է նվերների փաստը, սակայն մանրամասն մեկնաբանություններից զերծ է մնացել։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովն Անկարայում անցկացվել էր հուլիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Աղբյուր՝ Gazete Oksijen

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում երիտասարդների թիվը գերազանցում է 117 երկրի բնակչությանը՝ առանձին վերցրած

13.07.2026

Թուրքիայում երիտասարդների թիվն այժմ կազմում է 12 մլն 708.348։

Հունաստանի վարչապետի կյանքը Թուրքիա՞ն է փրկել

13.07.2026

Ըստ թուրք զինվորականի՝ Միցոտակիսների ընտանիքը Թուրքիայի հանդեպ «պատմական երախտագիտության պարտք» ունի։

Ինչու՞ էր կարևոր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայի համար. ի՞նչ շահեց Անկարան

13.07.2026

Թրամփը հայտնեց, որ պատրաստ է չեղարկել Թուրքիայի դեմ սահմանված «CAATSA» պատժամիջոցները։

67

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır