Անթալիայում անցկացվել է «Միջազգային տիեզերական 77-րդ համաժողովը», որին մասնակցել է նաև թուրք տիրեզերագնաց Գյոքան Էրդեմը։ Նա հայտնել է, որ այդ ոլորտում Թուրքիան ունի զգալի փորձ։ Ըստ նրա՝ Լուսին տիեզերանավ ուղարկելու նպատակը շատ արժեքավոր է տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից ու դեպի տիեզերք ճամփորդությունները նոր փարձառություն են ապահովում։
Էրդեմը նշել է, որ մասնավոր ընկերությունների և ստարտափերի դերը տիեզերգնացության ոլորտում օրեցօր մեծանում է, և այդ զարգացումները նոր հնարավորություններ են ընձեռում հատկապես երիտասարդներին։ Նա ընդգծել է, որ երիտասարդների դերակատարումը մեծ է հատկապես տեխնոլոգիաների մշակման գործում։
Թուրք տիրեզերագնացը նաև հավելել է, որ միջազգային տիեզերական կոնգրեսը կարևոր հարթակ է Թուրքիայի համար, որտեղ հնարավորություն է տրվում տիեզերքի և ավիացիոն ոլորտում կատարել ներդրումներ ու դրանք ներկայացնել միջազգային հանրությանը։
Աղբյուր՝ TRT Avaz



