• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
18 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Օջալանի պատվիրակությունը կբանակցի թուրքական իշխանությունների հետ

14:29, 14 Հուլիս 2026
- Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) այն անդամները, ովքեր բանակցում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, հանդիպումներ են ունենալու թուրքական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Օջալանի բանտարկության վայրի՝ Իմրալը կղզու անունը կրող պատվիրակությունը բանակցելու է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբի փոխնախագահ Էֆքան Ալայի հետ։

Հանդիպման օրակարգում լինելու են «ՔԲԿ»-ի ինքնալուծարման գործընթացին վերաբերող «շրջանակային օրենքի» նախագծի քննարկումները։ «DEM»-ը պնդում է, որ օրենքի նախագիծը պետք է տարածվի լեռներում գտնվող «ՔԲԿ»-ի բոլոր անդամների վրա՝ առանց նրանց խմբավորելու կամ դասակարգելու։ Բացի դրանից կուսակցությունը պահանջում է, որ նախագիծը պատրաստվի այնպես, ինչպես քննարկվել ու համաձայնեցվել է Օջալանի հետ բանակցությունների ժամանակ։

Հավելենք, որ «Շրջանակային օրենքի» նախագիծը Իմրալըի վերաբերյալ այն իրավական կարգավորումն է, որն օրակարգ է բերվել Թուրքիայում քրդերի հետ խնդիրների լուծման գործընթացին իրավական հիմք ապահովելու և Օջալանի հետ անցկացվող բանակցությունների իրավական շրջանակը սահմանելու նպատակով։

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է նաև Օջալանի՝ Իմրալը կղզում գտնվելու պայմանների բարելավում, ինչպես նաև նրա տեղափոխումը նոր վայր, որտեղից նա կշարունակի վարել բանակցությունները։

Աղբյուր՝ Rudaw

Ենթաբաժնի վերջին լուրերը

Անկարա-Բաքու լարվածությունն աճել է Իսրայելի նախագահի այցի պատճառով

16.10.2026

Թուրքիայի օդային տարածքը փակ է Իսրայելի համար, բայց Հերցոգին Բաքու տեղափոխած «Շուշա» օդանավն անցել է Թուրքիայով։

Պոլսահայ գործարարն 1-ին անգամ ապրանք է արտահանել Հայաստան

16.10.2026

Հայ և թուրք լրագրողները «Հայաստան-Թուրքիա մեդիա տուրի» ընթացքում հանիպել են հայ գործարար Արետ Նիշան Թոփուզօղլուի հետ։

Turkish President Tayyip Erdogan arrives at the news conference room at Huber Mansion in Istanbul, Turkey March 31, 2019, following local elections. - Turkish President Recep Tayyip Erdogan's AKP was trailing in a very tight race for the capital Ankara in Sunday's local elections, state media reported, in what would be a major defeat for the ruling party after a decade and a half in power. (Photo by BULENT KILIC / AFP)

Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է

16.10.2026

Պատճառը ներդրումային ֆոնդերի շուրջ սկսված հետաքննությունն է ու առաջացած ճգնաժամը։

Next Post

iPhone 17 Pro-ն աշխարհում ամենաթանկը վաճառվում է Թուրքիայում

3

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır