• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հուլիս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

«Հայաստանի տուրօպերատորներին հրավիրում ենք Դիարբեքիր»․ Մեհմեթ Քայա

12:26, 15 Հուլիս 2026
- Գլխավոր, Գլխավոր, Հարցազրույց, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Ermenihaber.am-ը Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի (DTSO) գործադիր խորհրդի նախագահ Մեհմեթ Քայայի հետ զրուցել է Դիարբեքիրի բազմամշակութային պատմության, քաղաքի հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության, ինչպես նաև վերջին տարիներին սփյուռքահայերի՝ դեպի քաղաք աճող հետաքրքրության մասին։

Քայան նշել է, որ հայերը դարեր շարունակ կարևոր ներդրում են ունեցել Դիարբեքիրի առևտրի, ճարտարապետության և մշակութային կյանքի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ քաղաքում պահպանված պատմական կառույցները ընդհանուր անցյալի կենդանի վկաներն են։ Ընդգծելով, որ քաղաքի մշակութային ժառանգության, այդ թվում՝ հատկապես Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պահպանումը ոչ միայն պատմական, այլև հասարակական պատասխանատվություն է՝ Քայան սփյուռքահայերի կողմից իրենց նախնիների բնակավայրեր այցելությունները գնահատել է որպես բնական և արժեքավոր գործընթաց։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում զբոսաշրջության, մշակութային երկխոսության և տնտեսական համագործակցության զարգացման հնարավոր քայլերին, ինչպես նաև այդ գործընթացում Դիարբեքիրի հնարավոր դերակատարությանը։

– Դիարբեքիրը եղել է կարևոր քաղաք, որտեղ պատմության ընթացքում տարբեր ժողովուրդներ միասին են ապրել։ Ինչպե՞ս եք գնահատում հայերի թողած ճարտարապետական և մշակութային ժառանգությունը այս քաղաքում։

– Դիարբեքիրի ամենամեծ հարստությունը նրա բազմամշակութային պատմությունն է։ Դարեր շարունակ այս քաղաքը եղել է քրդերի, հայերի, ասորիների, արաբների, թուրքմենների և տարբեր կրոնական համայնքների համատեղ բնակության վայր։

Հայերը նույնպես կարևոր ներդրում են ունեցել քաղաքի առևտրի, արհեստների, ճարտարապետության և մշակութային կյանքի զարգացման գործում։ Այսօր քաղաքի հիշողության մեջ պահպանված բազմաթիվ կառույցներ կրում են այդ ընդհանուր անցյալի հետքերը։

Մենք այս ժառանգությունը չենք դիտարկում միայն որպես անցյալին պատկանող արժեք։ Միևնույն ժամանակ այն համարում ենք հիմք, որը կարող է ամրապնդել ապագայում համատեղ ապրելու մշակույթը։

– Այսօր Դիարբեքիրում պահպանված հայկական տները, եկեղեցիներն ու պատմական կառույցներն ինչպե՞ս են նպաստում քաղաքի մշակութային ինքնության ձևավորմանը։

– Այս կառույցները Դիարբեքիրի բազմաշերտ պատմության կենդանի վկաներն են։ Սուրբ Կիրակոս եկեղեցուց մինչև պատմական հայկական առանձնատներ ձգվող այս ժառանգությունը տեսանելի է դարձնում քաղաքի մշակութային բազմազանությունը։ Քաղաքի հիշողությունը միայն գրքերում չէ, այն ապրում է նաև նրա փողոցներում և կառույցներում։ Այդ պատճառով պատմական շինությունների պահպանումը ոչ միայն մշակութային, այլև հասարակական պատասխանատվություն է։

Այս կառույցների շնորհիվ Դիարբեքիրը պահպանում է այնպիսի քաղաքային ինքնություն, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել անցյալի հետ և պահպանել տարբեր մշակույթների համատեղ գոյության ավանդույթը։

– Վերջին տարիներին նկատվում է զբոսաշրջիկի կարգավիճակով սփյուռքահայերի այցելությունների աճ Դիարբեքիր։ Ինչպե՞ս դա կգնահատեք։

– Մենք այդ այցելություններին շատ դրական ենք վերաբերվում։ Մարդիկ ցանկանում են տեսնել այն քաղաքները, որտեղ ապրել են իրենց պապերն ու տատերը։ Նրանք ցանկանում են հետևել իրենց ընտանիքների հիշողության հետքերին։ Սա միանգամայն բնական և մարդկային ցանկություն է։

Դիարբեքիր այցելող յուրաքանչյուր մարդ իրականում կամուրջ է կառուցում անցյալի և ներկայի միջև։ Այդ այցելությունները նաև նպաստում են հասարակությունների միջև նախապաշարմունքների նվազմանը, մշակութային կապերի ամրապնդմանը և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

– Դիարբեքիրից ի՞նչ ուղերձ կցանկանայիք փոխանցել թե՛ Թուրքիայի հանրությանը, և թե՛ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին։

– Դիարբեքիրի պատմությունը մեզ ցույց է տալիս, որ համատեղ ապրելը հնարավոր է։ Այս քաղաքը դարեր շարունակ եղել է տարբեր ժողովուրդների ընդհանուր տունը։ Եվ ապագայում այն կրկին կարող է դառնալ այդպիսին։ Այն հասարակությունները, որոնք չեն վախենում առերեսվել անցյալի ցավերի հետ, պահպանում են իրենց պատմական հիշողությունը և կարողանում են խոսել ընդհանուր ապագայի մասին, միշտ ավելի ուժեղ են լինում։

Մենք Դիարբեքիրից ցանկանում ենք փոխանցել հետևյալ ուղերձը․ ժողովուրդների միջև կայուն բարեկամության ձևավորումը, տնտեսական հարաբերությունների զարգացումը և մշակութային կապերի ամրապնդումը բխում են բոլորիս շահերից։ Այս շրջանակում մենք հրավիրում ենք Հայաստանում գործող զբոսաշրջային օպերատորներին՝ այցելելու Դիարբեքիր։ Փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ուղիղ հաղորդակցության և փոխադարձ ուղևորափոխադրումների իրականացումը կնպաստեն ոչ միայն երկու հասարակությունների՝ միմյանց ավելի լավ ճանաչելուն, այլև տարածաշրջանի տնտեսության զարգացմանը։

Նույն կերպ, տնտեսական ոլորտում մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար։ Մենք աջակցում ենք բոլոր այն համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք կարող են փոխադարձ շահ ապահովել՝ հատկապես առևտրի, ներդրումների, արդյունաբերության, գյուղատնտեսության, սննդի և զբոսաշրջության ոլորտներում։

Այսօր մեր տարածաշրջանին անհրաժեշտ են ավելի շատ երկխոսություն, ավելի շատ ժողովրդավարություն, ավելի շատ առևտուր և ավելի շատ խաղաղություն։ Քանի որ թե՛ տնտեսական զարգացման, թե՛ հասարակական կայունության նախապայմանը հենց դա է։ Դիարբեքիրն իր պատմական բազմամշակութային ժառանգությամբ պատրաստ է նպաստել այս գործընթացին և դառնալ տարածաշրջանային համագործակցության կարևոր կենտրոններից մեկը։

Աղբյուր՝ Ermenihaber.am

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ավարտվել է Վանա լճում տառեխի որսի արգելքը

15.07.2026

Էնդեմիկ ձկնատեսակի անվտանգ ձվադրումն ապահովելու համար ներգրավվել են ուժային կառույցներ:

Սև ծովում հարձակման է ենթարկվել թուրքական ընկերությանը պատկանող նավ

15.07.2026

Նավում եղել է 11 ադրբեջանցի, որից 10-ը տարհանվել է, իսկ նավապետի որոնման աշխատանքները շարունակվում են:

Touristic sightseeing ships in istanbul city, Turkey.

Թուրքիան աշխարհի ամենաշատ այցելվող 4-րդ երկիրն է

15.07.2026

Ուսումնասիրվել է 15 երկիր, որոնք վերջին 6 տարում ունեցել են ամենաշատ այցելուները։

Next Post

Թուրքիայի ամենաերկար գիշերը. 2016-ի հեղաշրջման փորձը

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır