• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
5 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրք դիվանագետ. «Թուրքիայի արտաքին քաղաքականության միակ խնդիրը Էրդողանի իշխանությունն է»

16:40, 22 Հուլիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրք դիվանագետ և նախկին դեսպան Ահմեդ Սյուհա Ումարն անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականությանը։ Իր հեղինակած հոդվածում նա պնդում է, որ նախկինում դիվանագիտական խոշոր հաջողություններ արձանագրած Թուրքիան այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության օրոք լուրջ զիջումների է գնացել։

Նա հիշեցրել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարիներից ի վեր Անկարային հաջողվել էր լուծել իր առջև ծառացած հիմնական արտաքին մարտահրավերները՝ Լոզանի պայմանագրից, Մոնտրյոյի կոնվենցիայից և Հաթայի միացումից մինչև 1974-ի Կիպրոսի գործողությունը: Սակայն ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով իրավիճակը կտրուկ փոխվել է։

Հոդվածում առանձնացվում են Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ճգնաժամային ուղղությունները․

Դրանցից մեկը Կիպրոսի հարցն է։ Հեղինակի կարծիքով՝ չնայած Անկարայի որդեգրած «երկու պետություն» լուծման ձևաչափին, ՄԱԿ-ն ու Եվրամիությունը փորձում են պարտադրել «դաշնային լուծում», ինչը սպառնում է թուրքական կողմի ձեռքբերումներին, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները պասիվ լռություն են պահպանում։

Հաջորդ ճնաժամային ուղղության օրինակ նշվում է Էգեյան ծովը և Արևելյան Միջերկրականը։ Հունաստանը շարունակում է ռազմականացնել ապառազմականացված կղզիները և ընդլայնել իր ազդեցությունը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությամբ, իսկ Թուրքիան Արևելյան Միջերկրականում Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի և Սիրիայի հետ համագործակցության ֆոնին, հետ քաշելով իր հորատող նավերը, ինքնամեկուսացել է տարածաշրջանային գործընթացներից։

Ուղղություններից 3-րդը Մերձավոր Արևելքն է։ Սիրիայում վարած սխալ քաղաքականությունը և ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծին հետևելը զրոյացրել են Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում՝ հարվածելով երկրի վարկանիշին, ինչպես նաև նպաստել քրդական ինքնավարության ձևավորումը ուժեղացող նախադրյալների ստեղծմանը։

Որպես ճգնաժամային ուղղություն նշվում է նաև քրդական հարցը։ Շեշտվում է, որ «քրդական հարց» որպես այդպիսին գոյություն չունի, այլ առկա է արտաքին ուժերի կողմից հրահրվող ահաբեկչություն։ Իշխանությունների՝ քրդերի նկատմամբ նախաձեռնած քաղաքականությունը որակվում է ձախողված և ընդգծվում է, որ այն հանգեցրել է միայն ներքաղաքական ու անվտանգային ճգնաժամերի։

Ումարի գնահատամամբ՝ Թուրքիայի Հանրապետության միակ և հիմնական արտաքին քաղաքական խնդիրը գործող իշխանությունն է, որը սեփական պաշտոնավարումն ապահովելու և արտաքին աջակցություն ստանալու նպատակով չի օգտագործում երկրի իրական դիվանագիտական ու ռազմական պոտենցիալը։

Աղբյուր՝ Cumhuriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշ

04.11.2026

Թուրքիան իրավունքի գերակայության համաշխարհային վարկանիշում 143 երկրից 117-րդն է։

Ընտանիքի կոտորած Թուրքիայում

04.11.2026

Երիտասարդը որսորդական հրացանով գնդակահարել է մորն ու երկու քույրերին։

Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման

04.11.2026

Զրահամեքենան նախագծվել է -32-ից մինչև +55 աստիճան կլիմայական պայմաններում աշխատելու համար։

Next Post

Անկարայում ուսումնական ուղղաթիռ է կործանվել

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır