Անկարայի նախագահական պալատում Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհուրդը (YAŞ) նիստ է գումարում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանալիք նիստում ընդունվելու են որոշումներ Թուրքիայի զինված ուժերում պաշտոնների բարձրացման, նշանակումների, զինվորական ծառայությունից կենսաթոշակի անցնելու և ծառայության ժամկետների երկարաձգման վերաբերյալ։
Մասնավորապես կքննարկվեն այն գնդապետների անձնական գործերը, որոնք կարող են ստանալ գեներալի կամ ծովակալի կոչում, ինչպես նաև այն գեներալների և ծովակալների գործերը, որոնք կարող են բարձրացվել հաջորդ զինվորական աստիճանի։
Նիստին առաջին անգամ կմասնակցեն Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին և ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելը։
Բարձրագույն ռազմական խորհրդի ընդունած որոշումները կհրապարակվեն նախագահ Էրդողանի հաստատումից հետո։
Աղբյուր՝ TRT haber




