Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի վերջին հարձակումները Պաղեստինի Գազայի հատվածում։ Ըստ գերատեսչության՝ Գազայի խաղաղության ծրագրի շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո ավելի քան 30 խաղաղ բնակչի սպանությունը և առողջապահական հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում են, որ Իսրայելի վարչապետ Բենյանին Նեթանյահուի կառավարությունը պաղեստինցիների հետ խաղաղություն հաստատելու որևէ կամք չունի։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի վարչապետի միակ նպատակը պաղեստինցիներին իրենց հայրենիքից վտարելն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը խոչընդոտելն է։ Ըստ թուրքական կողմի՝ Նեթանյահուն չի վարանում խարխլել միջնորդ երկրների, հատկապես ԱՄՆ-ի ջանքերը և խախտել տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ավելի վճռական և ուժեղ դիրքորոշում որդեգրել Նեթանյահուի «ծավալապաշտական և ռազմամոլ» մտածելակերպի դեմ, որը փորձում է ողջ Մերձավոր Արևելքը վերածել հակամարտության գոտու։
Աղբյուր՝ TRT Haber




