• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
4 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

15:27, 04 Նոյեմբեր 2026
- Հանրային, Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստան-Թուրքիա մեդիա տուր»-ի ընթացքում  հայ և թուրք լրագրողներն անանուն հարցում են անցկացրել Թուրքիային սահմանակից Ախուրիկ ու Ղարիբջանյան գյուղերում և փորձել հասկանալ տեղի բնակիչների տրամադրվածությունը հայ-թուրքական սահմանի բացման և Գյումրի-Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու հնարավոր գործարկման վերաբերյալ։ 

«Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական սահմանը կբացվի՞, թե՞ ոչ» հարցին ի պատասխան՝ տեղացիներից մեկն արձագանքեց․ «Մի ծաղկով գարուն չի գա, պետական որոշում պետք է լինի»։ Նա հիշեց, որ 1993-ից հետո Թուրքիան տարեկան կորցրել է միլիոնավոր դոլարներ՝ փակելով երկաթգիծը, որն օգուտ էր բերում հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայից Հայաստան ցորենի մատակարարումն իրականացվել 1992-ին  Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության և Խոսրով Հարությունյանի վարչապետության օրոք։ 

Տեղացիներից մեկն էլ նշեց, որ 15 տարի աշխատել է երկաթուղում՝ ցորեն է դատարկել վագոններից։ Հիշում է, որ Թուրքիայից ցորեն էր եկել Հայաստան երկաթուղիով ու եթե երկաթուղին հիմա էլ աշխատի, գյուղից շատ մարդ կգնա աշխատելու։ Ըստ նրա՝ գյուղում աշխատատեղ չկա, եթե գործարկվի երկաթուղին մարդիկ զբաղվածություն կունեան։

Ինքը կողմ է, որ սահմաները բացվեն ու ժողովուրդներն առևտուր անեն։ Հիշում է նաև, որ ժամանակին Թուրքիային ցեմենտ են տվել, փոխարենը մսամթերք վերցրել։ Բնակչի խոսքով՝ հարևանների հետ պիտի շփում ունենաս ու առևտուր անես, միգուցե խաղաղության համար հենց դա է պետք։

«Արդյո՞ք կողմ են սահմանի բացմանը» հարցին ի պատասխան՝ տեղացի կանանցից մեկը նշել է, որ սահմանի բացման պարագայում տնտեսությունը կարող է զարգանալ ու ավելի դրական փոփոխություններ կլինեն։ Ըստ նրա՝ եթե սահմանը բացվի, գյուղից կարող են կարտոֆիլ, կաղամբ ու գազար արտահանել։ 

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է պատկերացնում հայերի ու թուրքերի շփումները,  բնակչուհին թեև հայտնեց մտավախություն թուրքերի հետ շփման պարագայում, բայց նաև կարծքի հայտնեց, որ ժամանակի ընթացքում գուցե վստահություն ձևավովի։

«Պետք է գան շփվենք, որ տեսնենք ինչ ձևի մարդիկ են։ Եթե շփվենք ու տեսնեք, որ լավ մարդիկ են, նորմալ կընդունենք իրենց։ Գիտեք ինչ, համ հայերի մեջ լավ մարդիկ կան, համ էլ թուրքերի, բայց դե վատն էլ կա»։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ երբ սահմանները բաց են եղել, ինքն այդ ժամանակ ոչ մի վատ կամ բացասական բան չի հիշում։ Բայց հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչն է փոխվել ու, թե ինչ կլինի, դժվարացավ պատասխանել։

Հեղինակ՝ Անի Գալստյան

Աղբյուր՝ Ermenihaber.am

Tags: ԱդրբեջանԳյումրի-Ախուրիկ-ԱքյաքաԹուրքիահայ-թուրք լրագրողներ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան և Ս․ Արաբիան մրցակցում են Սիրիայում ազդեցության համար

04.11.2026

Սիրիայում Անկարայի ներգրավվածությունն ունի տեխնիկական և ինստիտուցիոնալ բնույթ։

Թուրքիան՝ ՌԴ-ի՝ ԹՊԿ-ին միանալու հնարավորության մասին

04.11.2026

Իշխող «ԱԶԿ» կուսակցության փոխնախագահն անդրադարձել է ՌԴ-ի՝ ԹՊԿ-ին միանալու հնարավորությանը։

Թուրքիայի արտահանումը հարևան երկրներ գերազանցել է 23.4 մլրդ դոլարը

04.11.2026

TRT. Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ուղղակի պաշտոնական առևտուր դեռ չկա։

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır