• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
9 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի ՊՆ-ն՝ քրդական զինված պայքարին վերջ դնելու մասին

13:30, 07 Օգոստոս 2026
- Ռազմական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի և հասարակայնության հետ կապերի խոսնակ, կոնտր-ադմիրալ Զեքի Աքթյուրքը հայտարարություն է արել երկրում օրակարգային դարձած «լուծման գործընթացի» (çözüm süreci) վերաբերյալ, որի նպատակն է լուծել Թուրքիայի քրդերի հետ կապված խնդիրներն ու վերջ դնել քրդերի զինված պայքարին:

Աքթյուրքը շեշտել է, որ Թուրքիայի զինված ուժերն այս գործընթացում ևս շարունակելու են կատարել իրենց առաջադրված խնդիրներն ու ստանձնած գործառույթները։

«Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի իրականացումը կնպաստի ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը»,-ասվել է հայտարարությունում:

Կոնտր-ադմիրալը անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափմանը միտված վերջին ռազմական գործողություններին:

«Քարանձավներում, ապաստարաններում և թաքստոցներում ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքները շարունակվում են»։

Հիշեցնենք, որ այժմ Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է և խորհրդարանական խմբակցություններին է ներկայացվում գործընթացն օրինականացնելու «Շրջանակային օրենքի նախագծիը»: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էլ սկսել է ընդդիմադիր կուսակցություններին այցելելու գործընթաց՝ դրա վերաբերյալ քննարկումներ անելու և առաջարկություններ ստանալու համար:

Աղբյուր՝ Rudaw

Ենթաբաժնի վերջին լուրերը

Պայթյուն Թուրքիայի Իզմիր քաղաքում. կան զոհեր

09.11.2026

«HABAŞ» մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով առնվազն 3 աշխատակից զոհվել է, 14-ը՝ վիրավորվել։

Անթալիայում մեկնարկել է COP31-ը

09.11.2026

COP31-ին կմասնակցեն 95 երկրի և 7 միջազգային կազմակերպության ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները։

Երաշտը խորացնում է Թուրքիայի գյուղատնտեսական խնդիրները

09.11.2026

Ջրի պակասը և ծախսերի աճը ստիպում են թուրք ֆերմերներին հրաժարվել բամբակի մշակումից։

Next Post

Աշխարհի ամենափոքր ծովը Թուրքիայում է

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır