• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Վաշինգտոնը թուրքական ապրանքների համար 12․5% լրացուցիչ մաքսատուրք է սահմանել

11:46, 10 Օգոստոս 2026
- Տնտեսական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերը լուրջ մտահոգություններ են առաջացրել Թուրքիայի արտահանողների շրջանում: Թուրքական ապրանքների վրա կիրառվող 12․5% լրացուցիչ մաքսատուրքը հարվածում է հատկապես տեքստիլի, հագուստի և ձիթայուղի արտադրության ոլորտներին՝ առավելություն տալով ասիական և եվրոպական մրցակիցներին։

«Էգեյան ծովի ձիթապտղի և ձիթայուղի արտահանողների միության» (EZZİB) նախագահ Մեհմեդ Էմրե Ույգունը հայտնել է, որ 2026-ի առաջին 7 ամսում դեպի ԱՄՆ ձիթայուղի արտահանման ծավալը նվազել է 57%-ով՝ հասնելով 4974 տոննայի, իսկ արժեքային արտահայտությամբ 54%-ով՝ հասնելով 21․8 մլն դոլարի։

Ույգունի խոսքով՝ Եվրամիության (ԵՄ) երկրների (Իտալիա, Իսպանիա) նկատմամբ կիրառվում է 10% մաքսատուրք, իսկ Թունիսն ընդհանրապես ազատված է լրացուցիչ տուրքերից: Սա թուրքական արտադրանքի համար ստեղծում է անհավասար պայմաններ, ինչի հետևանքով Թուրքիան ռիսկի տակ է դնում ԱՄՆ շուկայում տարիներով ձեռք բերված դիրքերը:

Արտահանողները Թուրքիայի առևտրի նախարարությանը կոչ են անում դիվանագիտական քայլեր ձեռնարկել Վաշինգտոնի հետ տուրքերի տարբերությունը վերացնելու համար, ինչպես նաև վերականգնել արտահանման պետական աջակցության ծրագրերը:

«Գյուղատնտեսական ապրանքների վաճառքի կոոպերատիվների միություն» (TARİŞ) տնօրենների նախագահ Ֆիքրեթ Աքովան նշել է, որ ԱՄՆ-ի որոշումն «անընդունելի» է և լուրջ հարված է հասցնելու առանց այն էլ դժվարին վիճակում գտնվող արտահանողներին: Նա ընդգծել է, որ ինքնարժեքի բարձրացման պատճառով արտադրողին պաշտպանելու համար Թուրքիայի ֆինանսների նախարարությունից պահանջել են յուրաքանչյուր կիլոգրամ ձիթայուղի համար տրամադրել 50 թուրքական լիրա (1.05 դոլար) պետական աջակցություն:

Աղբյուր՝ Cumhuriyet

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ավստրիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

10.08.2026

Քրիստիան Սթոքերն Էրդողանի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունների ընթացքն ու համագործակցությունը:

Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

07.08.2026

Թուրքական տեքստիլի «Madame Coco» ցանցը Ռուսաստանում շահագործում էր 29 խանութ:

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում

07.08.2026

Արտիստի անվամբ Թուրքիայում տարբեր ապրանքանիշներ էին գրանցվել։

68

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır