Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում ուժերի հավասարակշռությունը փոխվում է: Հունական մամուլը, մասնավորապես «PhileNews»-ը, ուշադրություն է հրավիրել Թուրքիայի հետ ընթացող «անտեսանելի պատերազմին»՝ խոստովանելով, որ Անկարայի ռազմածովային հզորության աճը ստիպում է Աթենքին հիմնովին վերանայել իր պաշտպանական ծրագրերը:
Թուրքիայի կողմից իրականացվող նավաշինական հսկայական ծրագիրը, որը ներառում է 8 «İstif» դասի ֆրեգատների և «TF-2000» հակաօդային պաշտպանության էսկադրային ականակիրների կառուցումը, լուրջ մտահոգություն է առաջացրել Հունաստանում: Այս նավերը համալրված են լինելու թուրքական արտադրության «HİSAR», «SİPER» և «ATMACA» հրթիռային համակարգերով: Բացի այդ, «TCG Anadolu»-ի և «MUGEM» նախագծի միջոցով Թուրքիան նպատակ ունի իր ռազմածովային ուժերը վերածել ավելի լայնամասշտաբ աշխարհագրական տարածքում գործող կառույցի:
Հատկապես շեշտվում է ստորջրյա «անտեսանելի պատերազմի» գոյության մասին, որտեղ ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի «Reis» դասի (Tip 214TN) սուզանավերի ծրագրի վրա, որոնք օժտված են օդից անկախ ուժային տեղակայանքների (AIP) տեխնոլոգիայով: Ինչին էլ ի պատասխան Աթենքը պատրաստվում է ձեռք բերել նոր սերնդի սուզանավեր Ֆրանսիայից կամ Գերմանիայից, ինչպես նաև զարգացնել անօդաչու ծովային և օդային սարքերի վրա հիմնված բարձր տեխնոլոգիական պաշտպանական համակարգեր:
Աղբյուր՝ Milliyet




