Հրապարակվել է աշխարհի տարբեր մասերում գտնվող գունավոր լճերի ցանկը, որոնք իրենցում առկա հանքանյութերի և հատուկ միկրոօրգանիզմների շնորհիվ ստանում են արտասովոր գույներ: Այդ լճերը, ի տարբերություն դասական կապույտ գունի, ունեն վարդագույն, կարմիր, կանաչ և փիրուզագույն երանգներ:
Նման գունային երանգներ լճի ջուրը ստանում է հրաբխային գազերի, աղի բարձր մակարդակի և ջրիմուռների ազդեցությամբ։ Այդպիսի գունեղ լճերից մեկն էլ Թուրքիայում է ու կոչվում է Թուզ լիճ։ Այն աշխարհի ամենագունեղ լճերի թվում է ու ամռան ամսիներին, երբ ջերմաստիճանը բարձրանում է, լիճը ստանում է կարմիր ու վարդագույն երանգ։
Ջերմաստիճանի բարձրացման ու ջրի աղիության հետ մեկտեղ լճում արագորեն ջրիմուռներ են բազմանում, որոնք արտադրում են բետա-կարոտին կոչվող գունանյութ՝ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար։ Այդ կերպ փոխվում է ջրի գույնը ու ստանում վարդագույն երանգ։

Նման մի լիճ էլ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու կոչվում է Գրանդ Պրիզմատիկ Սփրինգ։ Այդ լիճն էլ շերտ առ շերտ ստացել է դեղին, նարնջագույն ու կարմիր գույներ՝ իր մեջ գտնվող մանրէների պատճառով։

Ինդոնեզիայում գտնվող Կելիմուտու խառնարանային լճերը անընդհատ փոխում են գույնը հրաբխային գազերի ռեակցիաների պատճառով, մինչդեռ Ավստրալիայում գտնվող Հիլիեր լիճը և Սենեգալում գտնվող Ռետբա լիճը պահպանում են իրենց վարդագույն գույնը՝ բարձր աղիության և աղի նկատմամբ դիմացկուն միկրոօրգանիզմների շնորհիվ:



Բոլիվիայի՝ 4000 մետր բարձրության վրա գտնվող Լագունա Կոլորադան բոսորագույն երանգ է ստանում կարմիր ջրիմուռների պատճառով։ Կանադայի Խայտաբղետ լիճը նույնպես ունի մի քանի երանգ, որոնք ձևավորվում են մագնեզիումի և կալցիումի նստվածքներից, որոնք առաջանում են ամռանը ջրի գոլորշիացման հետևանքով:


Աղբյուր՝ Sözcü



