Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսի Էլ-Ալամեյն քաղաքում մասնակցել է Թուրքիա-Եգիպտոս պլանավորման համատեղ խմբի 2-րդ հանդիպմանը:
Հանդիպման շրջանակներում Ֆիդանը և Եգիպտոսի արտգործնախարար Բեդր Աբդուլաթին ու ներդրումների և արտաքին առևտրի նախարար Մուհամմեդ Ֆերիհ Սալիհը ստորագրել են «Համատեղ պլանավորման խմբի նիստի արձանագրությունը» և «Ազատ առևտրի համաձայնագրի ծագման կանոնների վերաբերյալ թիվ 3 արձանագրության փոփոխման մասին որոշումը»:
Բացի այդ, Եգիպտոսը պաշտոնապես միացել է «Թուրքիայի և աֆրիկյան առափնյա երկրների միջև տրանսպորտային կապի ամրապնդման ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրին»: Այս զարգացումները տեղի են ունենում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման և «հին հակասություններից դեպի նոր գործընկերություն» անցնելու համատեքստում:
Աղբյուր՝ TRT Haber





