• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Սեպտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Օջալանի հետ բանակցող պատվիրակությունը հանդիպել է Էրդողանի հետ

08:55, 14 Օգոստոս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության «Իմրալըի պատվիրակությունը» հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մոտ 1.5 ժամ տևած հանդիպումից հետո պատվիրակությունը քննարկումները որակել է արդյունավետ։

«Իմրալըի պատվիրակություն» – «DEM»-ի անդամներից կազմված պատվիրակություն է, որը քրդերի հետ առկա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով պարբերաբար հանդիպումներ է ունենում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, ով գտնում է Թուրքիայի Իմրալը կղզում: Այդտեղից էլ ծագում է «Իմրալըի պատվիրակություն» անունը: Այն մեծ ներդրում է ունեցել քրդերի հետ կարգավորման ենթակա հարցերն օրենսդրական դաշտ բերելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են «Խաղաղության և ժողովրդավարական հասարակության գործընթացը» վճռականությամբ շարունակելու իրենց համատեղ կամքը։ Հատուկ անդրադարձ է կատարվել Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM) 467 կողմ ձայնով ընդունված «Ազգային համերաշխության և սոցիալական համախմբման ամրապնդման մասին» օրենքին, որը հանրությանը հայտնի է նաև որպես «Շրջանակային օրենք»։

Կողմերը գոհունակություն են հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ՝ շեշտելով, որ այն դռներ է բացում ժողովրդավարության և քաղաքական դաշտի ամրապնդման նոր փուլի համար, ինչը կարևոր է երկրի և բոլոր քաղաքացիների համար։ Իմրալըի պատվիրակությունը հայտարարել է, որ շարունակելու է աշխատանքները «հանուն խաղաղության և ժողովրդավարության հետագա առաջընթացի»։

Պատվիրակությունը նաև շնորհայալություն է հայտնել այն բոլոր ուժերին, ովքեր մինչ օրս աջակցել են, առաջարկներ են արել, զգուշացրել են ինչ-որ բանի վերաբերյալ և կամ քննադատել են իրենց:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում այդպիսով մեզ ուժ տված քաղաքական կուսակցություններին»,- ասվել է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Շրջանակային օրենքի» նախագծի ընդունմամբ քրդերի հետ առկա խնդիրների լուծումը և քրդական զինված պայքարին վերջ տալուն ուղղված քայլերը պաշտոնապես հայտնվեցին Թուրքիայի օրենսդրական տիրույթում: Այդ օրենքով նախատեսվում են որոշակի համաներումներ, ինչպես նաև հնարավոր է փոփոխվեն օջալանի անազատության պայմանները:

Աղբյուր՝ Kronos Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում ընդդիմադիր գործիչը զրկվել է ընտրելու և ընտրվելու իրավունքից

11.09.2026

Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է 2 տարի 1 ամիս ազատազրկման։

Թուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն

11.09.2026

Հանդիպմանը մասնակցել են Էդիրնեի նահանգապետը և Բուլղարիայի ներքին գործերի նախարարը։

Ադրբեջանը ծրագրում է Նախիջևանով էլեկտրաէներգետիկ կապ հաստատել Թուրքիայի հետ

11.09.2026

Ծրագիրը կարող է վերածվել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ կամրջի։

Next Post

Թուրքիան վերապատրաստել է Սոմալիի 1521 զինծառայողի

73

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır