Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի է տեղի ունեցել, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, իսկ վիրավորվել 9-ը։
Վթարը տեղի է ունեցել Լիջե-Քուլփ ավտոճանապարհի Քարահասան թաղամասի մոտակայքում։ Միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը։ Պատահարի հետևանքով զոհվել էին Օզջանը (38 տ․), Զեյդ Քայրան (3 տ․), Նահիդեն (48 տ․), Վեդաթը (35 տ․), Վասվիյեն (42 տ․), Վեյսի Շայլըքայը (42 տ․) և Նազյա Դեմիրհանը (12 տ․)։
Լիջեի հանրապետական դատախազության կողմից հարուցված հետաքննության շրջանակներում վարորդ Դ․Կ․-ին ներկայացվել է մեղադրանք՝ «անզգուշությամբ մեկից ավելի անձանց մահվան կամ վնասվածքի պատճառ դառնալու» հոդվածով։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։
Աղբյուր՝ Rudaw




