• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
21 Օգոստոս 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայում Իսրայելի E1 ծրագիրը «ցեղասպանական բռնության նոր փուլ» են որակել

12:05, 21 Օգոստոս 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է Իսրայելի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու քաղաքականությունը:

Չելիքը նշել է, որ «բնակեցում» և «բնակիչ» հասկացությունները սխալ են, իսկ Իսրայելի գործողությունները որակել «օկուպացիա, գողություն և ցեղասպանական բռնություն»։

«Իսրայելի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին E1 ծրագիրն իրականացնելու փորձը ցեղասպանական բռնության նոր և վտանգավոր փուլ է։ Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի՝ օկուպացված Արևմտյան ափի ևս մեկ հատվածում օկուպանտ-բնակիչների համար բնակելի շինությունների կառուցման նպատակով նոր մրցույթ հայտարարելու ծրագիրը։ Այս ագրեսիան նպատակ ունի փաստացի երկու մասի բաժանել Արևմտյան ափը և մեկուսացնել Արևելյան Երուսաղեմը։ Սա նաև ուղղված է երկու պետության սկզբունքով լուծման հեռանկարը վերացնելուն»,-գրել է նա:

Չելիքը նաև նշել է, որ Թուրքիայի նախագահը տարիներ շարունակ, այդ թվում՝ ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում, «Որո՞նք են Իսրայելի սահմանները» հարցադրումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Իսրայելի օկուպացիոն քաղաքականության վրա։

Նրա պնդմամբ՝ Իսրայելը խախտում է միջազգային հանրության բոլոր կանոնները, և նրա քայլերն ուղղված են ոչ միայն Գազայի ու Հորդանան գետի Արևմտյան ափի, այլև ողջ մարդկության ու միջազգային իրավունքի դեմ։

Չելիքն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի «բնակեցում» և «բնակիչ» անվանումներով ներկայացվող «օկուպացիային, գողությանն ու ցեղասպանությանը», իսկ պետությունները պետք է այդ ուղղությամբ համատեղ և կոնկրետ քայլեր ձեռնարկեն։

Աղբյուր՝ Ermenihaber.am


Ենթաբաժնի վերջին լուրերը

Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ

21.08.2026

Քննարկվել է իրավիճակը Հորմուզի նեղուցում, Սիրաիյում ու Գազայում։

Աշխարհի ամենաարտասովոր վայրերից մեկը գտնվում է Թուրքիայում

20.08.2026

Այս արտասովոր վայրի բազալտե ժայռափոր քարերն ու սյուները ստեղծել են երկրաբանական հրաշք։

Ըստ Կացի՝ Էրդողանը Թուրքիային ներքաշում է վտանգավոր արկածների մեջ

20.08.2026

Իսրայելի ՊՆ նախարարը Էրդողանին կոչ է արել չփորձել Իսրայելի ինքնապաշտպանվելու վճռականությունը։

72

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır