Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ դիմել են Ինտերպոլ ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ կարմիր ծանուցում տրամադրելու գործընթաց է սկսվել։
Ըստ նրա՝ այդ ծանուցումը տրվել է Գազա հումանիտար օգնություն տեղափոխող «Գլոբալ Սամուդ նավատորմի» վրա միջազգային ջրերում հարձակման գործով 35 մեղադրյալներին, որոնց թվում է նաև Նեթանյահուն և ևս մեկ իսրայելցի պաշտոնյա։
Նշենք, որ Նեթանյահուին ընթացիկ տարվա հուլիսի 14-ին Ստամբուլի 11-րդ բարձրագույն քրեական դատարանի կողմից «Ցեղասպանության» մեղադրանքով ձերբակալման հրաման էր տրվել։ Համաձայն դրա՝ Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է ներքին գործերի նախարարությանը՝ Նեթանյահուի նրա միջազգային ձերբակալման համար կարմիր ծանուցագիր տրամադրելու խնդրանքով։
Աղբյուր՝ NTV




