Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գրառում է արել Ստամբուլում կայացած Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման վերաբերյալ։ Նա նշել է, որ Մեքքայի ռազմական դաշինքի առաջին ինստիտուցիոնալ որոշումները պաշտոնապես ընդունվել են։
«Ստամբուլում կայացած ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի նիստում մենք պաշտոնապես ընդունեցինք Մեքքայի ռազմական դաշինքի առաջին ինստիտուցիոնալ որոշումները: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան: Թող սա կրկին բարենպաստ լինի մեր տարածաշրջանի համար»,- նշել է Ֆիդանը։




