Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Հունաստանի հետ հարաբերություններին ու նշել, որ Թուրքիան ուզում է շարունակել բարիդրացիական հարաբերությունները Հունաստանի հետ։
«Մենք կառուցողական վերաբերմունքի կողմնակից ենք եղել։ Սակայն, մեծամասամբ մենք չենք տեսել մեր բարի մտադրությունների փոխադարձությունը։ Հունաստանը պետք է մեկընդմիշտ հասկանա սա. Թուրքիան որևէ մեկի տարածքի վրա աչք չունի, բայց թույլ չի տա որևէ մեկին խախտել իր սեփական իրավունքները»,- նշել է Էրդողանը։
Ըստ նրա՝ միջազգային համաձայնագրերի անտեսումն ու խախտումը ոչ մեկին օգուտ չի բերի ու Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար:
Աղբյուր՝ TRT Haber




