Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ հայազգի Հայկո Ջեփքինը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ հրաժեշտ է տալիս բեմին։ 2028 թվականի մարտի 11-ին՝ իր 50-ամյակին, կավարտի իր համերգային նախագիծն ու հրաժեշտ կտա բեմին։
Նա նշել է, որ մինչև 2028-ը կայանալիք համերգները հատուկ նշանակություն կունենան ինչպես իր, այնպես էլ իր հանդիսատեսի համար։ Ջեփքինը նաև նշել է, որ իր որոշումը չի նշանակում, որ ինքն ամբողջությամբ հրաժարվում է երաժշտությունից։
Նա հայտնել է, որ երկար ժամանակ մտածում էր իր կարիերայի այս փուլի մասին և ցանկանում էր ճիշտ ժամանակին ավարտել իր ներկայիս բեմական ձևաչափը։ Հայկո Ցեփքինը կշարունակի իր ստեղծագործական կարիերան տարբեր ասպարեզներում՝ նոր մոտեցումներով և հայեցակարգերով։
Աղբյուր՝ Kronos



