
Էրզրումի մզկիթում նամազի (մուսուլմանական աղոթք) ժամանակ կատու է ներս մտել ու պառկել գորգին։ Կատուն մոտեցել է նամազ անողներին ու ներկաներից մեկը ուժեղ հարվածել է կատվին։ Հարվածելու տեսանյութը լայն տարածում է գտել սոցցանցերում։
Էրզրումի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Հետաքննությունը սկսվել է «Կենդանիների պաշտպանության մասին» օրենքի համաձայն ու պարզվել է տեսանյութում պատկերված անձի ինքնությունը։ Կասկածյալը ձերբակալվել է։
Հայտարարության մեջ նշվում է, որ ուսումնասիրվել են միջադեպին վերաբերող լրատվական կայքերը և սոցիալական ցանցերի գրառումները։
Աղբյուր՝ Kronos




