Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայից ձեռք կբերի 12 միավոր «C-130J» ռազմական ինքնաթիռ: Կողմերի միջև ստորագրվել է ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու համաձայնագիր։ ԱՄՆ-ում արտադրված առաջին երկու ինքնաթիռները, որոնք անցել են տեխնիկական սպասարկում, Թուրքիայում կլինեն ընթացիկ տարվա դեկտեմբերին:
Մյուս ռազմական ինքնաթիռները կմատակարարվեն աստիճանաբար: Նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ում շարունակվում է 6 օդաչուի և 6 տեխնիկի, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 29 տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը:
Աղբյուր՝ Yeni Şafak



