Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոսել է Սիրիայում Իսրայելի կողմից ռազմական գործողություն իրականացնելու հնարավոր սցենարի մասին և նախազգուշացրել, որ նման քայլը կհանգեցնի տարածաշրջանային լարվածության աճի։
Ֆիդանը նշել է, որ Իսրայելը Սիրիայի հարավում գործող դրուզական խմբավորումներից մեկին աջակցելու միջոցով փորձում է պատրվակ ստեղծել Սիրիայի բանակին հրահրելու համար, և դա կարող է օգտագործվել որպես ռազմական միջամտության հիմնավորում։
Բացի այդ Սիրիայի ներքին գործերի նախարար Էնես Հաթաբը հայտնել է, որ իրականացվել են անվտանգության տարբեր գործողություններ, առգրավվել են հոգեմետ դեղեր և մեծ քանակությամբ թմրանյութեր։
Աղբյուր՝ Şarkul Avsat




