• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
15 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը կմեկնի Բաքու

10:38, 15 Հոկտեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության (CICA) պետությունների և կառավարությունների ղեկավարների խորհրդի 7-րդ նիստին:

Ադրբեջանի հյուրընկալած գագաթնաժողովին կմասնակցեն CICA-ի անդամ պետությունների, դիտորդ երկրների և գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օրակարգում առաջնային տեղ կզբաղեցնեն Ադրբեջանի նախագահության «Ավելի ուժեղ CICA Ասիայում, փոխկապակցվածություն, թվայնացում և կայուն զարգացում» խորագրով առաջ քաշված հարցերը: Նախատեսվում է ընդունել «Բաքվի հռչակագիրը», որը կդառնա գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը, ինչպես նաև աշխատանքի անվտանգության և առողջությանոլորտում համագործակցության մասին հայտարարությունը: Բացի այդ, կհայտարարվի Լաոսի՝որպես CICA-ի նոր անդամի, միանալու մասին:

Ֆիդանը ելույթ կունենա գագաթնաժողովում և մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի: Ակնկալվում է, որ նա կընդգծի գլոբալ ճգնաժամերի պայմաններում խորհրդակցության, փոխադարձ վստահության և տարածաշրջանային պատասխանատվության վրա հիմնված համատեղ լուծումների, ինչպես նաև արդյունավետ բազմակողմ դիվանագիտության ամրապնդման անհրաժեշտությունը:

Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Ֆիդանը կանդրադառնա նաև Գազայում տիրող իրավիճակին՝ Իսրայելին մեղադրելով ցեղասպանությունը շարունակելու մեջ:

Թուրքիայի արտգործնախարարը կշեշտի նաև Թուրքիայի աջակցած տարածաշրջանայինփոխկապակցվածության նախագծերի, մասնավորապես՝ Միջին միջանցքի և Զարգացման ճանապարհի դերը CICA-ի անդամ երկրների տարածաշրջանում կայունության և բարեկեցությանապահովման հարցում:

Ֆիդանը նաև կխոսի արհեստական բանականության և այլ թվային տեխնոլոգիաների մարդակենտրոն ու բոլորի համար հավասար հասանելի զարգացման անհրաժեշտության մասին։ Կոչ կանի կլիմայի փոփոխության դեմ պայքարում վճռական և կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Նշենք, որ CICA-ն Ասիայում միակ հարթակն է, որը երկխոսության շուրջ է հավաքում 28 երկրի: Այն ընդգրկում է Ասիա մայրցամաքի տարածքի 90 տոկոսը և աշխարհի բնակչության կեսից ավելին: Թուրքիան կազմակերպության հիմնադիր անդամներից է, 2010 թ. Ստամբուլում հյուրընկալել է 3-րդ գագաթնաժողովը, իսկ 2010-2014 թթ. նախագահել է CICA-ն:

Աղբյուր՝ TRT Haber

Tags: ԱդրբեջանԱսիաԲաքու

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ջրհեղեղ Ստամբուլում․ կան զոհեր

15.10.2026

Ստամբուլում տեղացած հորդառատ անձրևների ցուցանիշները 1985թ․ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշներից են։

Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո է

14.10.2026

ԵՄ-ն Թուրքիայի ամենախոշոր առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիան՝ ԵՄ 5-րդ խոշորագույն գործընկերը։

Ամերիկացի ներդրողների հետաքրքրությունը Թուրքիայի հանդեպ աճում է

14.10.2026

2025 թ. Թուրքիայից ԱՄՆ-ում ուղղակի ներդրումները կազմել են 15 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ից Թուրքիա՝ 16.5 մլրդ դոլար։

2

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır