Թուրքիայի մեջլիս (TBMM) ներկայացված բյուջեի նախագծով՝ 2027 թ. ռազմարդյունաբերության ոլորտում ընդհանուր ծախսերը նախատեսվում է հասցնել 3 տրլն 454 մլրդ լիրայի, ինչը միջնաժամկետ ծրագրով կանխատեսվող ՀՆԱ-ի 3.11%-ն է։
Այս մակարդակով երկիրը մոտենում է ՆԱՏՕ-ի սահմանած 3.5% թիրախին, որին դաշնակիցները պետք է հասնեն մինչև 2035 թ.։
Բուրսայում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահին առընթեր ռազմարդյունաբերության վարչության նախագահ Հալուք Գյորգյունը հայտնել է, որ զինված ուժերի կարիքների և տարբեր նախագծերի շրջանակում արդեն ստորագրվել է 15 մլրդ դոլարի պայմանագիր։ Մինչև տարեվերջ ակնկալվում է այդ ցուցանիշը հասցնել 20 մլրդ դոլարի, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին ևս ռազմարդյունաբերական ծախսերը, հատկապես նոր արտադրատեսակների ուղղությամբ, պահպանելու են աճի միտումը։
Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) տվյալներով՝ սեպտեմբերի դրությամբ ռազմարդյունաբերական ոլորտի արտահանումը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ հասնելով 10 մլրդ 941 մլն դոլարի։
Աղբյուր՝ ekonomigazetesi.com




