Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կմեկնի Կատար, որտեղ նախատեսվում է ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ քառակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ Թուրքիայի, Կատարի, Պակիստանի և Ինդոնեզիայի միջև։
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախարար Գյուլերը Կատար կմեկնի այսօր՝ կեսօրից հետո, իսկ հուշագրի ստորագրումը նախատեսված է վաղը։
Աղբյուր՝ Gazete3




