Թուրքիայի նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի կունենա R4+E3 ձևաչափով 7 երկրների հանդիպումը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը կմասնակցեն R4 խմբի (Թուրքիա, Եգիպտոս, Պակիuտան, Սաուդյան Արաբիա) և E3 խմբի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) ներկայացուցիչները։
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, հանդիպման օրակարգում տարածաշրջանային մի շարք կարևոր հարցեր են, այդ թվում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը, Եմենում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները։
Կողմերը կքննարկեն նաև R4 և E3 երկրների միջև հետագա համագործակցության և գործողությունների համակարգման հնարավորությունները:
Աղբյուր՝ Yeni Şafak




