• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
22 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիայի ԱԳ նախարար. «Հունաստանն առանց հակաթուրքական հռետորաբանության չի կարող գոյություն ունենալ»

12:52, 22 Հոկտեմբեր 2026
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում հունական «TA NEA» թերթին տված հարցազրույցում Աթենքին կոչ է արել օգտվել պատմական պահից և համագործակցել Անկարայի հետ, քանի դեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնավարում է։ Ըստ նրա՝ հենց Էրդողանն ունի երկկողմ բարդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ քաղաքական լեգիտիմությունը։

Ֆիդանի խոսքով՝ 2023 թ. մայիսից երկու երկրները որդեգրել են լարվածությունից խուսափելու և վստահության ամրապնդմանն առաջնահերթություն տալու քաղաքականություն։ Արդյունքում, ըստ նրա, վերջին 3 տարում Էգեյան ծովի երկնքում օդային ընդհարումներ չեն արձանագրվել, և իրավիճակը նկատելիորեն հանդարտվել է:

Միաժամանակ նախարարը քննադատել է Հունաստանի ներքաղաքական դաշտը՝ պնդելով, որ այն չի կարող գոյատևել առանց հակաթուրքական հռետորաբանության։

«Հունաստանի ներքին քաղաքականությանը հակաթուրքական հռետորաբանություն է անհրաժեշտ. դա ասպիրինի պես մի բան է։ Առանց Թուրքիայի գործոնի՝ հունական ներքաղաքական դաշտը պարզապես չի կարող գոյություն ունենալ»,- ասել է նա։

Էգեյան ծովի վիճելի տարածքների վերաբերյալ Ֆիդանը նշել է, որ հարցը դեռ լուրջ քննարկման թեմա չի դարձել և որ Թուրքիան պահանջում է միայն, որ հետազոտական աշխատանքների մասին իրեն գրավոր նախապես զգուշացվի, ինչը կօգնի խուսափել ստատուս քվոյի խախտումից։

Հունաստանի և Կիպրոսի միջև նախատեսվող էլեկտրական կապի նախագծի մասին Ֆիդանը նշել է, որ Թուրքիան դրան չի առարկում։ Սակայն Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Էրդողանը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ավելի ձեռնտու առաջարկ է արել։

Թուրքական կողմը առաջարկել է 2 մլրդ եվրոյից ավելի ծախսելու և մոտ 2000 կմ հեռավորությունից էլեկտրաէներգիա տեղափոխելու փոխարեն էներգիա գնել հենց Թուրքիայից։ Այն ընդամենը 70 մղոն հեռավորության վրա է և կարող է ապահովել ջրի, էլեկտրաէներգիայի և գազի կայուն մատակարարում։

Աղբյուր՝ Yeni Şafak

Tags: ԹուրքիաԿապույտ հայրենիք

Ենթաբաժնի վերջին լուրերը

Հաքան Ֆիդան. «Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանազատման հուշագիրն օրինական է»

22.10.2026

Նրա խոսքով՝ սա Էրդողանի ղեկավարությամբ վարվող արտաքին քաղաքականության դիվանագիտական հաջողությունն է:

Յաշար Գյուլեր. «Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում»

22.10.2026

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Թուրքիան չի թուլացնի անվտանգության միջոցառումները:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի վարչապետի հետ

22.10.2026

Թուրքիան կապի մեջ է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով:

5

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (80%)
80 %
Այո (20%)
20 %
Անկանխատեսելի է
0 %

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır