• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Հոկտեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքիան օրենք է ընդունել ներդրումային ֆոնդերի լուծարման մասին

14:40, 23 Հոկտեմբեր 2026
- Իրավական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է «Որոշ ներդրումային ֆոնդերի լուծարման մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է Կապիտալի շուկայի խորհրդի (SPK) 2026 թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվող ֆոնդերի գույքի թափանցիկ կառավարման, ապօրինի դուրս բերված ակտիվների վերականգնման և ներդրողներին հասցված վնասների հատուցման իրավական հիմքերը:

Օրենքի նպատակն է ապահովել ֆոնդերից ապօրինաբար դուրս բերված միջոցների վերադարձը և դրանք փոխանցել բաժնետերերին:

Ֆոնդերի ակտիվների ապօրինի օտարման կամ հասցված վնասների համար առաջնային պատասխանատվություն են կրելու ֆոնդը կառավարող ընկերությունները, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մեղավոր ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Ապօրինի ակտիվների բռնագանձման և հետհավաքագրման գործընթացն իրականացնելու է Ավանդների ապահովագրման պետական հիմնադրամը (TMSF)՝ SPK-ի հետ համատեղ: Առգրավված գույքը կամ դրամական միջոցները պահվելու են հատուկ հաշիվներում և օգտագործվելու են բացառապես ներդրողներին փոխհատուցելու համար:

Կարգավորումը տարածվում է միայն 2026թ․ սեպտեմբերի 17-ի որոշմամբ լուծարվող ֆոնդերի վրա և ընդհանուր համակարգային փոփոխություն չի ենթադրում մյուս ներդրումային ֆոնդերի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին SPK-ն որոշել էր լուծարել մի շարք խոշոր ներդրումային ֆոնդեր՝ դրանցում հայտնաբերված ապօրինությունների, շուկայի չարաշահումների և խարդախությունների պատճառով։ Գործող օրենսդրությունը, սակայն, չուներ բավարար մեխանիզմներ՝ նման ծավալի ապօրինի դուրս բերված ակտիվները շտապ սառեցնելու, բռնագանձելու և հազարավոր տուժած քաղաքացիներին արագ փոխհատուցելու համար։

Աղբյուր՝ TRT Haber

Tags: Թուրքիաօրենք

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրք դեսպան. Թուրքիան հյուսիս-արևելքում ունի նոր հնարավորություններ Հայաստանի հետ

23.10.2026

ԵՄ հարցերով Թուրքիայի պատվիրակության ղեկավարը ուշագրավ դիտարկում է արել Հայաստանի հետ կապված։

Եթե Նեթանյահուն հեռանա, ի՞նչ կսպասվի թուրք-իսրայելական հարաբերություններին

23.10.2026

Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների լարվածությունը կապում է Նեթանյահուի հետ։

Հունաստանը ՄԱԿ-ում բարձրացրել է թուրք-լիբիական համաձայնագրի հարցը

23.10.2026

Նրա խոսքով՝ Լիբիան չպետք է վերածվի արտաքին միջամտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի:

5

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır