Թուրքիայի Աղրը նահանգի Համուր շրջանում շաքարի ճակնդեղ տեղափոխող բեռնատարը բախվել է մարդատար մի մեքենայի։ Ավտովթարի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության, ոստիկանության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման (AFAD) խմբեր։
Ավտովթարի հետևանքով բեռնատարի վարորդը վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ մարդատար մեքենայում գտնվող 4 անձինք մահացել են։ Նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է , որ մահացածներից մեկը եղել է 15 տարեկան։
Աղբյուր՝ TRT Haber



