«Euronews Business»-ը հրապարակել է տվյալներ, թե Եվրամիությունում (ԵՄ) և Թուրքիայում միայնակ ապրող չափահաս մարդուն միջինում որքան գումար է անհրաժեշտ բարեկեցիկ ապրելու համար։ ԵՄ-ում միայնակ ապրող չափահաս մարդուն ամսական անհրաժեշտ է 2867 եվրո, մինչդեռ Թուրքիայում այդ գումարը կազմում է 755 եվրո։
Նշենք, որ Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 28 հզ 75 լիրա (506 եվրո)։ Բարեկեցիկ ապրելու համար մարդը պետք է կարողանա հոգալ չնախատեսված ծախսերը կամ ժամանակավոր եկամտի կորուստը՝ առանց անմիջապես ֆինանսական դժվարությունների մեջ հայտնվելու։
Աղբյուր՝ Diken




