Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ներկայացրել է Թեհրանում Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասնակցությամբ կայացած քառակողմ հանդիպման մանրամասները։ Թուրքիան հանդիպմանը ներկայացրել է Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
Ռեզայիի խոսքով՝ քննարկումների հիմնական թեման եղել է Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում և անվտանգության սպառնալիքները։ Նրա պնդմամբ՝ չորս երկրներն էլ այս հարցի վերաբերյալ մտահոգություններ են հայտնել և որդեգրել կոշտ դիրքորոշում։
Ռեզային վկայակոչել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանի խոսքերը․ «Ձեզնից հետո Իսրայելի թիրախը կլինի Թուրքիան, ապա՝ մենք»։
Իրանի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը նույնպես նման մտահոգություններ է հայտնել։
Աղբյուր՝ Hürseda




