Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հայտնել է, որ 2026-ի երրորդ եռամսյակում (հուլիս, օգոստոս, սեպտեմբեր) զբոսաշրջային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5 տոկոսով՝ կազմելով 25 մլրդ 526 մլն 218.000 դոլար։
Այցելուներից ստացված զբոսաշրջային եկամուտը կազմել է 25 մլրդ 294 մլն 255․000 դոլար, իսկ տարանցիկ ուղևորներից ստացված եկամուտը՝ 231 մլն 963․000 դոլար։ Այցելուներից ստացված զբոսաշրջային եկամտի 14.4 տոկոսը բաժին է ընկել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին։
Երրորդ եռամսյակում այցելուների կատարած ծախսերից 17 մլրդ 114 մլն 298․000 դոլարը կազմել են անձնական ծախսերը, իսկ 8 մլրդ 179 մլն 957․000-ը ՝ փաթեթային տուրերի համար կատարված ծախսերը։
Աղբյուր՝ TELE 1




