Թուրքիայի օդերևութաբանական ծառայության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայի ամենացուրտ վայրը դարձել է Էրզրումի Փալանդյոքեն-2 (Փալանթոքյան) տարածքը, որտեղ օդի ջերմաստիճանը գրանցվել է -2.8 աստիճան։
Նշվում է, որ վերջին հինգ օրերին «Արևելյան Անատոլիա» դիտարկման կենտրոնի Փալանդյոքենի գագաթին գրանցվել են հետևյալ նվազագույն ջերմաստիճանները՝ հոկտեմբերի 29-ի գիշերը՝ -0.4, հոկտեմբերի 30-ին՝ -3.3, հոկտեմբերի 31-ին՝ -4, նոյեմբերի 1-ին՝ -3.2, իսկ նոյեմբերի 2-ի գիշերը՝ -2.8 աստիճան։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի ամենատաք վայրը դարձել է Մերսինի Սիլիֆքե շրջանի Թաշուջու բնակավայրը, որտեղ օդի ջերմաստիճանը հասել է 22.1 աստիճանի։
Աղբյուր՝ İHA




