Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակած տվյալներից պարզ է դարձել, թե որ բնակավայրերում են հիմնական ծախսերն ու ապրուստի արժեքներն ամենացածրը։ Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայում ապրուստի ամենացածր ծախս ունեցող նահանգներն են Մարդինը, Բաթմանը, Շըրնաքը և Սղերթը։
Տվյալները ցույց են տալիս, որ նշված նահանգներում տնային տնտեսությունների հիմնական ծախսերը զգալիորեն ցածր են երկրի միջին ցուցանիշից, իսկ գնողունակությունն ամենաբարձր մակարդակի վրա է։
Քաղաքների շարքում ապրուստի տեսանկյունից ամենամատչելի քաղաքը Աղրըն է։ Հիմնական սպառման ապրանքների, բնակարանի և ծառայությունների համեմատաբար ցածր գները քաղաքը դարձրել են Թուրքիայի ամենաքիչ ծախսեր պահանջող բնակավայրը։
Աղբյուր՝ Sözcü




