Թուրքիան 2026 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Իրաք, Իրան, Սիրիա և Հունաստան արտահանել է 23.4 մլրդ դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 2.3% աճ։
Թուրքիայի հարևան երկրների շարքում արտահանման ծավալով առաջին տեղում Իրաքն է՝ շուրջ 7.5 մլրդ դոլարով։ Հաջորդում են Բուլղարիան՝ 4.4 մլրդ, Հունաստանը՝ 2.8 մլրդ, և Վրաստանը՝ 2.4 մլրդ դոլարով։ Արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Վրաստանի ուղղությամբ՝ 17.8%։
Հարևան երկրներ արտահանվող ապրանքների շարքում առաջին տեղում քիմիական արտադրանքն է՝ 4.4 մլրդ դոլարով։ Դրան հաջորդում են հացահատիկային ապրանքները՝ 2.4 մլրդ դոլար, ինչպես նաև կահույքն ու փայտյա արտադրանքը՝ 1.8 մլրդ դոլար։
Թուրքիայի պետական «TRT» ռադիոյի և հեռուստատեսության ընկերությունն անդրադարձել է նաև Հայաստանի հետ առևտրային հարաբերություններին՝ նշելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհով ուղղակի պաշտոնական առևտուր դեռևս չի իրականացվում։
Աղբյուր՝ TRT Haber
Ախուրիկի և Ղարիբջանյանի բնակիչները՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Հայ և թուրք լրագրողներն անանուն հարցում են անցկացրել սահմանամերձ գյուղերում։





