Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրից արտաքսված մարդկանց թվի վերաբերյալ։ Նշվում է, որ 2026-ի 9 ամսվա ընթացքում Գերմանիայից արտաքսվել է 14.324 անձ։ Գերմանական միջազգային հանրային հեռարձակող «Deutsche Welle (DW)-ի թուրքերեն ծառայությունը՝ «DW Türkçe»-ն նշել է, որ այս ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 19-ով ավելի քիչ է։
Գերմանիայից տվյալ ժամանակահատվածում ամենից շատ արտաքսվել են թուրքերը։ Ընդհանուր առմամբ Գերմանիայից 2026-ին արտաքսվել է 2025 թուրք։ Նախորդ տարի արտաքսվել էր 1614 թուրք։ Գերմանիայից արտաքսվածների ցանկում թուրքերին հաջորդում են վրացիները։ Ընթացիկ տարում Գերմանայից արտաքսվել է 883 վրացի։ Երրորդ տեղում 629 արտաքսման դեպքով ալժիրցիներն են։
Գերմանիայի կառավարության կողմից տարվում է ներգաղթային քաղաքականություն և օրական միջինում 50-ից ավելի մարդ է արտաքսվում։
Աղբյուր՝ DW




