
Թուրքիայի Նևշեհիր քաղաքում խանութի դիմաց կանգնած 46-ամյա կնոջը ապտակելու համար տղամարդ է ձերբակալվել և կալանավորվել։ Միջադեպն արձանագրվել է դեպքի վայրում գտնվող խանութի անվտանգության տեսախցիկը։
Տուժողի կարգավիճակում հայտնված կինը ցուցմունք է տվել, որ անսպասելիորեն հարձակվող և հարվածող տղամարդուն բացարձակ չի ճանաչում։ Իսկ մեաղդրայլի կարգավիճակ ստացած տղամարդը ոստիկանությունում պնդել է, թե կնոջը դիտավորյալ չի հարվածել, ձեռքը պատահաբար է դիպել նրան։
Պարզվել է, որ ձերբակալված անձի նկատմամբ նախկինում 6 քրեական գործ է եղել հարուցված։
Աղբյուր՝ Milliyet



