Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և Կիպրոսի հարցի շուրջ վերջին զարգացումները։
Անկարան Կիպրոսի խնդրի կարգավորման միակ իրատեսական տարբերակ է համարում կղզում 2 պետությունների համակեցությունը՝ պահանջելով կիպրոսցի թուրքերի հավասարության և միջազգային հավասար կարգավիճակի ճանաչում։
Թուրքիան շարունակում է միջազգային հարթակներում պահանջել ինքնահռչակ ՀԿԹՀ-ի ճանաչումը։ Միաժամանակ ՄԱԿ-ի միջնորդությամբ շարունակվում են կողմերի միջև համագործակցությանն ուղղված բանակցությունները, սակայն նոր անցակետերի բացման հարցում առաջընթաց չկա։
Աղբյուր՝ TRT Haber




