Մինչև 2040 թ. Թուրքիան նախատեսում է նավթի և բնական գազի իր պահանջարկն ամբողջությամբ ապահովել արդյունահանվող սեփական միջոցներով՝ նվազեցնելով կախվածությունը էներգակիրների ներմուծումից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ ներկայացնելով «Ազգային էներգիա 2040» ռազմավարությունը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը հասցնել 281.000 մեգավատի, իսկ վերականգնվող էներգիայի մասնաբաժինը՝ 77%-ի։ Էլեկտրաէներգիայի պահանջարկի 11%-ը նախատեսվում է ապահովել միջուկային էներգիայով։
Էներգետիկ անկախության ռազմավարության իրականացման համար նախատեսվում է շուրջ 500 մլրդ դոլարի ներդրում, որը պիտի ստեղծի շուրջ 250.000 աշխատատեղ։
Այս նպատակին հասնելու համար Թուրքիան նախատեսում է օրական արդյունահանել 718.000 բարել նավթ և տարեկան 57 մլրդ խորանարդ մետր բնական գազ։
Աղբյուր՝ Vatan




