• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
10 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում

14:09, 10 Նոյեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական «Ajans Haber» լրատվական կայքում հրապարակվել է «Ղարաբաղի վերակառուցման գործընթացում թուրքական ընկերությունների մասնակցությունը» վերնագրով հոդված, որում անդրադարձ է կատարվում Արցախում (Ղարաբաղ) և այսպես կոչված Արևելյան Զանգեզուրում թուրքական ընկերությունների իրականացրած ներդրումային և ենթակառուցվածքային նախագծերին։

Հոդվածում նշվում է, որ շուրջ 20 թուրքական ընկերություն տարածաշրջանում իրականացնում է մոտ 50 նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը հասնում է 5 մլրդ դոլարի։ Միաժամանակ, ըստ Անկարայում Ադրբեջանի դեսպանության տվյալների, թուրքական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող նախագծերի թիվը հասնում է 111-ի։

Հրապարակման համաձայն՝ թուրքական ընկերությունները ներգրավված են ճանապարհաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում։ Մասնավորապես, «Cengiz İnşaat» ընկերությունը մասնակցում է Թողանալը-Քարվաճառ-Իսթիսու ավտոճանապարհի և Մռավի 23.4 կմ երկարությամբ թունելի կառուցմանը։ Ընկերությունն իրականացրել է նաև Ֆիզուլի-Շուշի ճանապարհային նախագծեր։ Նշվում է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի կառուցմանը մասնակցել է 12 թուրքական ընկերություն։

Գյուղատնտեսության ոլորտում առանձնացվում է Կովսականում (Զանգելան) թուրք-ադրբեջանական համատեղ ներդրումներով ստեղծված «Dost Agropark» համալիրը։ Էներգետիկայի ոլորտում հիշատակվում են Ջրականում (Ջաբրայիլ) 28.3 մլն դոլար արժողությամբ արևային էլեկտրակայանի կառուցման, ինչպես նաև Քարվաճառի և Բերձորի (Լաչին) շրջաններում հինգ փոքր հիդրոէլեկտրակայանների վերականգնման ու կառուցման նախագծերը։

Հոդվածում ընդգծվում է, որ Ղարաբաղի վերակառուցման գործընթացը թուրքական ընկերությունների համար տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում՝ միաժամանակ նպաստելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։

Աղբյուր՝ Ajans Haber

Tags: ԱդրբեջանԱրցախԹուրքիաՂարաբաղ

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայում 1 րոպեով կյանքը կանգ է առել

10.11.2026

Ամբողջ երկրում ժամը 09:05-ին դադարել է երթևեկությունն ու առօրյա աշխատանքը։

Hurriyet. «Զանգեզուրի միջանցքում սկսվում են տեխնիկական աշխատանքները»

10.11.2026

Երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ ներառող շինարարությունը կմեկնարկի 2027-ին։

Էրդողան․ «Գաբարում նավթի 2 նոր հանքավայր է հայտնաբերվել»

10.11.2026

Նոր հանքավայրերում նավթի պաշարների նախնական գնահատված ներուժը կազմում է 135 մլն բարել։

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır