Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Գաբար շրջանում նավթի 2 նոր հանքավայր է հայտնաբերվել։ Նրա խոսքով՝ նոր հանքավայրերում արդյունահանումն արդեն սկսվել է։ Նախատեսվում է, որկ 2027թ. օրական արդյունահանումը արդե կհատի 100.000 բարելի շեմը։
Գազիեր և Չարդաքլը անվանումները ստացած նոր հանքավայրերում նավթի պաշարների նախնական գնահատված ներուժը կազմում է 135 մլն բարել։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Գաբարում ներկայումս գործող 184 հորերից օրական արդյունահանվում է 84 000 բարել նավթ։ Նոր հորերի շահագործման և հանքավայրերի զարգացման արդյունքում արդյունահանումը նախատեսվում է ավելացնել 30 տոկոսով:
Էրդողանի գնահատմամբ՝ օրական 120 000 բարել նավթի արդյունահանումը ներկայիս գներով տարեկան 4.4 մլրդ դոլարի ներդրում կապահովի երկրի տնտեսության համար։
Նա նաև նշել է, որ մինչ այժմ Գաբարում արդյունահանվել է ընդհանուր առմամբ 75.4 մլն բարել նավթ, ինչը Թուրքիայի ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը նպաստել է 6 մլրդ դոլարով։
Աղբյուր՝ Anadolu




