Թուրքիան և Եվրամիությունը սկսել են էլեկտրոնային ստորագրությունների ու կնիքների փոխադարձ ճանաչման շուրջ համագործակցության գործընթացը։ Նախաձեռնությունը նպատակ ունի հեշտացնել երկու կողմերի միջև անդրսահմանային թվային առևտուրը և ամրապնդել տնտեսական կապերը։
Թուրքիայի առևտրի նախարարության հաղորդմամբ՝ նոյեմբերի 9-ին Քիշնևում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա թվային կապակցվածության հարթակի հանդիպման ընթացքում Թուրքիան և Եվրահանձնաժողովը փոխանակվել են էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման ուղղությամբ համագործակցություն սկսելու մտադրության մասին հայտարարությամբ։
Գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Եվրահանձնաժողովը՝ այդ թվում «EU4Digital III» տարածաշրջանային ծրագրի միջոցով։
Նախաձեռնության իրականացումը կարող է հեշտացնել թուրքական ընկերությունների մուտքը ԵՄ շուկա, հնարավորություն տալ հեռավար մասնակցելու պետական գնումներին, ինչպես նաև պարզեցնել մաքսային և առևտրային ընթացակարգերը։
Աղբյուր՝ Anadolu





