• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
11 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Ս. Արաբիան հաստատել է Թուրքիայի հետ երկաթուղային համագործակցությունը

11:28, 11 Նոյեմբեր 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Սաուդյան Արաբիայի նախարարների խորհուրդը հաստատել է Թուրքիայի հետ երկաթուղային ոլորտում համագործակցության համաձայնագիրը՝ ճանապարհ բացելով երկու երկրների միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համար։

Համաձայնագիրը ստորագրվել էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ու Սաուդյան Արաբիայի տրանսպորտային գերատեսչության միջև։ Այն հաստատվել է Ռիադում՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի նախագահությամբ անցկացված կառավարության նիստում։

Համաձայնագրի ստորագրմանը նախորդել էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հունիսին կատարած այցը Սաուդյան Արաբիա, որի ընթացքում երկու երկրները պայմանավորվածություններ էին ձեռք բերել երկաթուղային ոլորտում և լոգիստիկ ծառայությունների ուղղությամբ համագործակցության վերաբերյալ։

Բացի այդ, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև էներգետիկ համագործակցությունն ընդլայնվում է։ COP31-ի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ երկու երկրների էներգետիկայի նախարարները ստորագրել են էլեկտրաէներգետիկ նախագծերի ոլորտում համագործակցության հուշագիր։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքով՝ համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր 5000 մեգավատ հզորությամբ վերականգնվող էներգետիկայի նախագծեր։

Բայրաքթարը նշել է, որ նոր ներդրումները կնպաստեն Թուրքիայի էներգետիկ համակարգի զարգացմանը և կամրապնդեն Սաուդյան Արաբիայի հետ ռազմավարական համագործակցությունը։

Աղբյուր՝ Hürriyet, Haberglobal

Tags: ԹուրքիաՍաուդյան Արաբիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ալիևը մեկնել է Անթալիա

11.11.2026

Ադրբեջանի նախագայի հետ Թուրքիա է մեկնել նաև Մեհրիբան Ալիևան։

Անթալիայում կայացել է Էրդողանի ու Գուտերեշի հանդիպումը

11.11.2026

Քննարկվել են ռեգիոնալ ու միջազգային հարցեր՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան և ռուս-ուկրաինական հակամարտություններին:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում

11.11.2026

Անթալիայի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Թուրքիայի մշակույթի նախարարի տեղակալ Սերդար Չամը:

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır