Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) առաջնորդների գագաթնաժողովում Թուրքիայի և Կիպրոսի միջև դիվանագիտական լարվածություն է արձանագրվել։
102 երկրի առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովի ընթացքում ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի պատվիրակության վերաբերմունքը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի նկատմամբ։
Թուրքական կողմը չի մասնակցել Քրիստոդուլիդիսի դիմավորման արարողությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ դիմավորում էր գագաթնաժողովի մասնակիցներին, ներկա չի եղել Կիպրոսի նախագահի ժամանման պահին։
Թուրքական պատվիրակության վերաբերմունքը նկատելի է եղել նաև նիստերի դահլիճում։ Կիպրական «Politis» թերթի փոխանցմամբ՝ Քրիստոդուլիդիսի ելույթի ժամանակ թուրքական պատվիրակության անդամները հանել են թարգմանությունը լսելու համար նախատեսված սարքը՝ այդպիսով չհետևելով նրա ելույթին։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովին Թուրքիայի հրավերով մասնակցում է նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Թուֆան Էրհյուրմանը։
Աղբյուր՝ www.odatv.com




