Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, COP3-ի շրջանակում Չինաստանի հետ ստորագրվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր, որը նախատեսում է շուրջ 15 մլրդ դոլարի ներդրում։
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արևային և հողմային էլեկտրակայաններ՝ 7000 մգվ ընդհանուր հզորությամբ, ներդնել էներգիայի կուտակման նոր համակարգեր, ինչպես նաև ստեղծել 4000 մգվ հզորությամբ էլեկտրահաղորդման ենթակառուցվածք։
Բայրաքթարը նշել է, որ հուշագիրը ստորագրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էներգետիկայի ազգային վարչության հետ։ Նրա խոսքով՝ համագործակցությունը ոչ միայն կնպաստի վերականգնվող էներգիայի արտադրության հզորությունների ավելացմանը, այլև տեխնոլոգիաների փոխանցման միջոցով կնպաստի Թուրքիայում հողմային տուրբինների սարքավորումների արտադրությանը և տեղական արդյունաբերության զարգացմանը։
Աղբյուր՝ Ekonomim




