Սաուդյան Արաբիայի ռազմարդյունաբերության գլխավոր վարչության (GAMI) փոխնախագահ Բանդար բին Իբրահիմ ալ-Հարիֆը նշել է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում ունեցած փորձից սովորելու շատ բան ունեն։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները երկու երկրների միջև արդյունաբերության տեղայնացման ուղղությամբ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտություն են առաջացնում։
Նա նաև նշել է, որ երկու երկրները կարևոր աշխատանքներ են իրականացնում պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
«Թուրքիայի ռազմարդյունաբերության փորձից սովորելու շատ բան ունենք։ Տարածաշրջանում առկա մարտահրավերները պահանջում են, որ մի շարք արդյունաբերական ոլորտների տեղայնացման ուղղությամբ սերտ համագործակցությամբ աշխատենք»,- ընդգծել է սաուդցի փոխնախագահը։
Ընդգծելով, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա՝ Ալ-Հարիֆը նշել է, որ կառավարությունների հիմնական խնդիրն է նպաստել մասնավոր հատվածի գործունեությանը։
Աղբյուր՝ TRT Haber




